Գվեն Ստեֆանին 51 տարեկանում կրկին ամուսնանում է

15:09   13 հունիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Աստղի ընտրյալը քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնն է։

Երգչուհի Գվեն Ստեֆանիի առաջիկա հարսանիքի մասին անսպասելի լուրը հայտնվել է նրա Instagram-էջում: Երաժիշտ Բլեյք Շելթոնի հետ վեց տարվա հարաբերություններից հետո երգչուհին կդառնա 51-ամյա հարսնացու։ Այս մասին երգչուհին հայտնել է իր էջի նոր գրառման միջոցով։

«Նա ամուսնանում է», - հայտարարել է Գվեն Ստեֆանին։

Հրապարակումը հիացրել է դերասանուհու հետեւորդներին։ Շնորհավորանքներին շտապել են միանալ մոդել Հայդի Քլումը, հանգուցյալ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կինը՝ Վանեսը, եւ պարուսույց Լյութեր Բրաունը: Ավելի ուշ Գվեն Ստեֆանին կարճ հոլովակ է հրապարակել, որում խոստովանել է, որ երջանիկ է ապագա ամուսնու կողքին։ Բրիտանացի երաժիշտ Գեւին Ռոսդեյլի հետ աստղի առաջին ամուսնությունն ավարտվել է 2015 թվականին: Առաջին ամուսնությունից երգչուհին ունի երեք երեխա։

Աղբյուրը՝ ФАН

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE