Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ ամուսնությունից առաջ հանդիպել է Իրինա Շեյքի հետ

10:14   13 հունիսի, 2021

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը մոդել Իրինա Շեյքի հետ հարաբերությունների մեջ է եղել նախքան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնանալը։

Ռուս մոդել Իրինա Շեյքի եւ ռեփեր Քանյե Ուեսթի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են մոդել Քիմ Քարդաշյանի հետ աստղի ամուսնալուծությունից հետո: Ընդհանուր երեխաների խնամակալության մասին դատական գործի ֆոնին երաժիշտը գնացել է հոգեկան վերքերը բուժելու դերասան Բրեդլի Կուպերի նախկին կնոջ մոտ: Վերջերս հայտնի է դարձել, որ աստղերի անսպասելի սիրավեպը բազմամյա բաժանումից հետո վերամիավորում է։ Այս մասին հայտնում է Page Six պարբերականը՝ վկայակոչելով ինսայդերին։

«Քանյեն Իրինայի հետ հարաբերություններ է ունեցել Քիմին հանդիպելուց առաջ։ Նա մոդելին վաղուց է հետապնդել», - ասել է աղբյուրը։

Հայտնի չէ, թե որքան ժամանակ առաջ է ռեփերը սիրավեպ սկսել մոդելի հետ, բայց դա տեղի է ունեցել մինչեւ իր եւ Քիմ Քարդաշյանի հարսանիքը։ Զույգը չի մեկնաբանում վերսկսված հարաբերությունների մասին լուրերը, սակայն աստղերին հաճախ են տեսնում միասին։ Վերջերս սիրահարներին նկատել են Ֆրանսիայում զբոսանքի ժամանակ, որտեղ ռեփերը նշել է 44-ամյակը։

Հիշեցնենք, որ ռեփերը Twitter-ում այլեւս չի հետեւում Քիմ Քարդաշյանի եւ նրա քույրերի էջերին, թեեւ նախկինում աղբյուրները պնդում էին, որ արտիստին հաջողվել է շփում հաստատել իր երեխաների մոր հետ:



© NEWS.am STYLE