Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը Ջերմուկից

13:42   13 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Նորայրի եւ դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

Ինստագրմյան էջում տեղադրված կադրերում Միլան բռնել է ծնողների ձեռքերը։ Սիլվա Հակոբյանը կրում է սպիտակ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Ջերմուկ 2021», - հրապարակումն այսպես է մակագրել է Սիլվան։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել ընտանիքին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր ծաղկային պրինտով եթերային զգեստ։  Սիլվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել էր․ «Ծաղկի գեղեցկությունը, մի ծաղկի մեջ է…»։



© NEWS.am STYLE