«Ուզում եմ հաշտ լինել քո բոլոր բացակայությունների հետ»․ Անի Երանյանն՝ օվկիանոսի ափին

12:49   13 հունիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ կերպարանք ընդունելով օվկիանոսի ափին։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ։ Նա առանց շպարի է, մազերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ուզում եմ հաշտ լինել քո բոլոր բացակայությունների հետ», - լուսանկարը մակագրել է Անին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ, դու երկնքի պես մնում ես հեռվում...»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE