«Միտքը մեծագույն չարիքն է, եւ դուք պիտի սովորեք օգտագործել այն հանուն ձեր նպատակների»․Մադոննա Հարությունյան

16:39   13 հունիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ շապիկ, վարդագույն վերնաշապիկ ու նույն երանգի լայնեզր գլխարկ։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Դուք պիտի սովորեք ազատվել բոլոր կապանքներից: Իսկ դա անելու համար պիտի լսեք միայն ձեզ, ինքներդ ձեզ: Մարդը միշտ պիտի առաջնորդվի իր զգացումներով: Միտքը մեծագույն չարիքն է, և դուք պիտի սովորեք օգտագործել այն հանուն ձեր նպատակների: Դուք պիտի սովորեք մտածեցնել մարդկանց, բայց պիտի կարողանաք ազատվել ձեր իսկ մտքերից, որ կարողանաք ապրել…»։ Իսկ հաշթեգերում Մադոննան նշել է․ «#ԱնմահներիԱկադեմիան, #Հույս #Յոռի, #ՆորՎեպ, #Շուտով»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության, վառ գույնի զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Մադոննան հավաքել էր մազերը, արտահայատիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE