«Հայաստանի վարչապետի պաշտոնում ցանկանում եմ տեսնել ինձ». Սարիկ Անդրեասյան

12:05   13 հունիսի, 2021

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բավականին ակտիվ է սոցցանցերում։ Instagram-ի Stories բաժնում նա պարբերաբար պատասխանում է բաժանորդների հարցերին:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Սարիկ Անդրեասյանը հասցրել է բացահայտել իր ստեղծագործական եւ անձնական կյանքի բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ։

Ռեժիսորը խոստովանել է, որ եթե իր ընկերուհին՝ դերասանուհի Լիզա Մորյակը, դառնա նրա կինը, ապա նա չի պարտադրի նրան հայկական ավանդույթները:

Սարիկ Անդրեասյանը պատմել է նաեւ, որ հիմա Հայաստանում մեծ թափով ընթանում են սերիալի նկարահանումները եւ խոստացել է մանրամասներն ավելի ուշ բացահայտել։

Ռեժիսորը նաեւ տեղեկացրել է, որ իր սիրելի հայ դերասանը Հրանտ Թոխատյանն է։

Անդրեասյանը շատ է ցանկանում նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հայտնվի աշխարհի առաջնությունում։

Եվ վերջապես, թերեւս ամենահետաքրքիր նրա հայտարարությունը․ ՀՀ վարչապետի պաշտոնում նա ուզում է տեսնել․․․ իրեն։



© NEWS.am STYLE