«Իդեալական ժամադրություն»․ Ջիգանի ու Օքսանա Սամոյլովայի կրքոտ ֆոտոշարքը տանիքից

16:06   13 հունիսի, 2021

33-ամյա Օքսանա Սամոյլովան հրապարակել է 35-ամյա ամուսնու՝ Ջիգանի հետ արված նուրբ լուսանկարները։ Մոդելն ու ռեփերը ռոմանտիկ ժամադրություն են անցկացրել տանիքում։

Բազմազավակ մայրիկը կիսվել է մի շարք վառ լուսանկարներով։ Օքսանան կրում է երկարափեշ ալ կարմիր զգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Մոդելը նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում եւ արձակել է երկար մազերը։ Ջիգանը ներկայացել է մուգ տաբատով, նույն երանգի վերնազգեստով ու սպիտակ շապիկով։ Սիրահարները կերպարանք են ընդունել Մոսկվա-սիթիի ֆոնին եւ միմյանց քնքշորեն գրկել են։

«Ամառային երեկոյան Մոսկվա, կատարյալ տեսարանով տանիք, եւ չնայած եկել էինք լուսանկարվելու, բայց գրեթե իրական ժամադրություն ստացվեց, եւ մենք ուղղակի վայելեցինք այդ պահը», - կիսվել է Սամոյլովան։

Կատարողի կինն ընդգծել է, որ չնայած դժվարություններին, իրենք սկսել են ավելի խորությամբ վերաբերել միմյանց։ «Մենք դարձել ենք այլ, մենք դարձել ենք ավելի ուժեղ։ Պարզապես կասեմ, որ ժամանակը բուժում է ցանկացած վերք, դանդաղ, բայց միանշանակ։ Ամեն հաջորդ օրը դուք կարող եք մի կաթիլ ավելի խորը շնչել», հավաստիացրել է մոդելը։

Աստղային ընտանիքի երկրպագուները հիացական մեկնաբանություններ են գրել․ «Ինչ գեղեցիկ է։ Դուք անիրական զույգ եք», «Իրական գեղեցկուհի։ Հաճելի է նայելը», «Ապրեք, որ կարողոցաք պահպանել ընտանիքը», «Գեղեցիկ ծնողներ երջանիկ երեխաներ։ Սա է ամենակարեւորը», «Երազում եմ նման լուսանկարների մասին, խելահեղ գեղեցկություն», «Ես սիրում եմ ձեր զույգը։ Դուք ինձ համար օրինակ եք ամեն ինչում»։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE