«Երջանիկ»․ Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել

17:37   13 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ նրկայացնելով իր բնական ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել հայելու առջեւ։ Նա կրում է ուլտրակարճ կիսատաբատ, սպիտակ բլուզ։ Դերասանուհու մազերն արձակված են, առանց շպարի է։ Մարիամի առջեւ դրված է գեղեցիկ ծաղկեփունջ, որի վրա նրա անվան առաջին տառն է պատկերված։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Երջանիկ․․․»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերն ու բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE