«Երկարափեշ զգեստ, մեղմ շպար»․ Էմմա Սապունջյանը՝ երեկոյան կերպարում

18:46   13 հունիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է բաց երանգի, ատլասե երեկոյան զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Էմման գեղեցիկ սանրվածքով ու շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրում Էմման պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Դերասանուհին կրում էր պուտավոր պրինտով զգեստ, սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին։ Սիրառատ լուսանկարը Էմման չէր մակագրել։



© NEWS.am STYLE