«Գյումրվա սելֆի»․ Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ եւ որդիների հետ

19:41   13 հունիսի, 2021

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գյումրի քաղաքում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Գրիգորը պատկերված է կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի եւ երկու որդիներ՝ Ալբերտոյի ու Ռոբերտոյի հետ։ Ընտանիքի անդամները կերպարանք են ընդունել եկեղեցու ֆոնին։ Հրապարակմանը կից դերասանը գրել է․ «Գյումրվա սելֆի»։

Օրեր առաջ տեղադրված հոլովակում Գրիգորը նվագում էր հայտնի երգը, որի բառերը փոխված էին եւ հարմարեցված տեսարանին։ Իսկ փոքրիկը բազմոցների վրա փորձում էր պարել։ «Ես ու Ռոբը լԳստվել ենք», - հրապարակումն այսպես էր մակագրել դերասանը։



© NEWS.am STYLE