Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, տոպ․ Շպռոտի գրավիչ կերպարը

21:44   14 հունիսի, 2021

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է վարդագույն երանգի ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սեւ տոպ։ Երգչուհու մազերն արձակված են, վառ շպարով է։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում երգչուհին կերպարանք էր ընդունել լողավազանում։ Նա կրում էր սեւ գույնի լողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա փարթամ բարեմասնությունները։ Շպռոտի մազերը հավաքված էին, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE