«Ամենասիրուն»․ Աննա Դովլաթյանի ոճային street style-ը

20:51   13 հունիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է ամառային ոճային street style-ը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան կրում է բաց վարդագույն երանգի կոստյում․ կիսատաբատ, բաճկոն, տոպ, որոնք էլ համադրել է նորաձեւ բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է մազերը, նածընտրել մեղմ շպար։ Աննայի կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նրա հետեւորդները բազում հաճոյախոսություններ հղել՝ գրելով․  «Ամենասիրուն», «նուրբ», «սիրուն»։

Երիտասարդ մայրիկը դստեր՝ Կարինայի տասնմեկ ամսական դառնալու առթիվ հրապարակել էր փոքրիկի լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։ «Մեր երջանկությունն այսօր դարձավ 11 ամսական»,- հրապարակումը մակագրել էր Աննան։ Հետեւորդները փոքրիկին բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել․ «Արեւ»։



© NEWS.am STYLE