Հասմիկ Խոջյանի եւ ընտրյալ ջերմ գրկախառնությունը

21:44   13 հունիսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ընտրյալի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Հասմիկն ու նրա սիրելին ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին առօրյա կերպարում է․ կրում է ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նրա երկրպագուները բազում դրական խոսքեր են հղել զույգին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հասմիկը միջին երկարության, պուտավոր զգեստ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին, որը հանրությանը հայտնի է սերիալներում կատարած դերերով, այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Հասմիկն արձակել էր մազերը, բնական շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE