Իրինա Հարությունյանը կտրուկ ոճափոխության է դիմել (վիդեո)

13:12   14 հունիսի, 2021

Երգչուհի Իրինա Հարությունյանն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացրել է ոճափոխությունը։

View this post on Instagram

A post shared by Irina Harutyunyan  (@irinaharutyunyan)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի գանգուր մազերով է, վառ շպարով։ Նա կրում է սեւ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից նա հետեւորդներից կարծիք է հարցրել, որոնք էլ հավանություն են տվել․ «Հրաշալի է», «շատ է սազում» «ձեզ մոտ ամեն նոր ոճային փոփոխություն յուրովի ստացված է»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր համարձակ դեկոլտեով, արծաթափայլ հագուստ, ինչն ընդգծել էր նրա կազմվածքը։ Իրինայի վարսերը հյուսված էին, վառ դիմահարդարմամբ էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջեւ, ու հենց դա էլ կոչվում է կյանք»:



© NEWS.am STYLE