«Եվ ես, եւ ամուսինս համատեղ կյանքի ընթացքում սիրավեպեր ունեցել ենք»․ երգչուհի Սլավա

23:33   13 հունիսի, 2021

Հաղորդումներից մեկի եթերում գենետիկները երգչուհի Սլավայի մոտ պարանոյայի հակում են հայտնաբերել։ Նախագծի վարողը ենթադրել է, որ հենց դա կարող է պատճառ լինել, որ երգչուհին ոչ մի անգամ ամուսնացած չի եղել։ «Դու պաշտոնապես երբեք չե՞ս ամուսնացել», - Լոլիտան դիմել է թողարկման հերոսուհուն։

Չնայած շատերը վստահ են, որ աստղի առաջին պաշտոնական ամուսինը Կոնստանտին Մորոզովն է, որից նա դուստր է ունեցել, սակայն Սլավան հերքել է այդ փաստը: «Ոչ, երբեք։ Շատ առաջարկներ կային, բայց դա իմը չէ, - խոստովանել է երգչուհին։ - Ես ապրում եմ մի մարդու հետ, մենք սիրում ենք միմյանց, դա լավագույն ապացույցն է։ Ես ուզում եմ լինել ազատ թռչունի նման եւ երբեք հարսանիքի կարիք չեմ ունեցել։ Ես մանկուց չեմ ուզել ամուսնանալ։

Певица больше 20 лет встречается с бизнесменом Анатолием Данилицком

Լոլիտայի կարծիքով՝ պարանոյայի հակված մարդիկ սովոր են հենվել միայն իրենց վրա. նրանք թերահավատ են, վախենում են դավաճանությունից: «Դա հաստատ, - համաձայնել է Սլանեւսկայան։ - Ես մակերասային կերպով եմ վստահում, բայց խորապես։ Վստահություն չունեմ նույնիսկ մտերիմ մարդկանց հանդեպ։ Բայց վերադառնալով ամուսնությանը՝ մարդիկ կարծում են, որ իրենց կդավաճանեն։ Տոլյայի հետ նման շատ պահեր ենք ունեցել։ Ես սիրավեպեր եմ ունեցե, նա նույնպես եւ մենք ապրել ենք այդպես։ Շատ սովորական առաջ ենք անցել։ Դրա համար էլ դա չամուսնանալու պատճառ չի կարող հանդիսանալ»։

Աղբյուրը՝  StarHit



© NEWS.am STYLE