«Եվրատեսիլ 2021»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Մանիժան Երեւանում է

22:37   13 հունիսի, 2021

«Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացուցիչ երգչուհի Մանիժան իր միկոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է մաիյն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է լուսանկարներ է հրապարակել, որոնցում գտնվում է երեւանյան խանութներից մեկում։

Լուսանկարներից մեկում երգչուհին կերպարանք է ընդունել «ավտոտնակ–խանութի» հայելու առջեւ, որում նշել է հաստատությունը։

Հրապարակումներից պարզ չէ, թե ինչ նպատակով է Մանիժան այցելել Հայաստան։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում նա զբաղեցրել է իններորդ տեղը։



© NEWS.am STYLE