Գրավիչ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

11:15   14 հունիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր պրինտով հագուստ է կրում։ Աստղիկը հավաքել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Նա խոշոր աքսեսուարներ էր ընտրել, լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE