«Գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի ամառային լուքը

19:11   14 հունիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է գեղեցիկ բնակապատկերի ֆոնին։ Նա բաց վարդագույն տաբատ է կրում ու տոպ։ Աննա Դովլաթյանն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկը արեւային ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Առավոտ»։ Հետեւորդները դրական մեկնաբանություններում են գրել․ «Գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում Աննան կրում էր բաց վարդագույն երանգի կոստյում․ կիսատաբատ, բաճկոն, տոպ, որոնք էլ համադրել էր նորաձեւ բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր մազերը, նախընտրել մեղմ շպար։ Աննայի կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նրա հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին գրել․  «Ամենասիրուն», «նուրբ», «սիրուն»։



© NEWS.am STYLE