«Աղերսում էի հանդիպման մասին». Մեգան Մարքլի հայրը ոչ մի անգամ չի տեսել թոռներին ու փեսային

10:54   14 հունիսի, 2021

Թոմաս Մարքլը՝ Սասեքսի դքսուհու հայրը, պատրաստվում է մեկ ժամ տեւողությամբ հարցազրույց տալ բրիտանական «60 րոպե» թոք-շոուին։ Հաղորդումն առայժմ էկրաններ չի բարձրացել, սակայն կարճ թիզերն ակնարկել է, թե ինչի մասին է խոսվելու։

Թոմաս Մարքլը, որը Հոլիվուդում զբաղվում էր լուսային ձւավորմամբ, կպատմի դստեր հետ բարդ հարաբերությունների մասին։ Թիզերում նա խոստովանել է, որ Լիլիբեթ Դիանայի լույս աշխարհ գալու մասին իմացել է ռադիոյով․ հարազատ դուստրը չի բարեհաճել զանգահարել նրան։

Մարքլը հիշել է Սասեքսի դքսուհու այլ քայլերի մասին եւս։ Թոմասը խոստովանել է, որ իրենք չեն խոսել Մեգանի ու արքայազն Հարիի հարսանիքի օրվանից, իսկ փեսային երբեք չի տեսել։ Մեգանը հորը չի ծանոթացրել նաեւ թոռան հետ։ 

«Երբ նրանք Ավստրալիա էին մեկնել հարցազրույցի, ես եւս երկրում էի, 2018թ․-ն էր։ Ես նրան աղերսում էի հանդիպման մասին, ես ցանկանում էի գրկել թոռանս։ Բայց ինձ արհամարհել են»,- խոստովանել է Մարքլը։



© NEWS.am STYLE