Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

14:12   14 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային կերպարում։

Երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային հագուստ է կրում՝ հեծանվային շորտ, լայն բլուզ։ Լուսինե Թովմասյանը հավաքել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Լուսինեն հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր բնության գրկում։ Նա կրում էր սեւ գույնի բլուզ ու տաբատ, վարդագույն բաճկոն, մարզակոշիկներ։ Գեղեցկուհու մազերն արձակված էին, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկն անլգերեն լեզվով գրել էր․ «Հանգստյան օրեր»։



© NEWS.am STYLE