Չեչեն գրողը վիճարկում է «Ավատար» ֆիլմի հեղինակային իրավունքները

12:36   14 հունիսի, 2021

Չեչնիայից ֆանտաստ գրող Ռուսլան Զակրիեւը կրկին փորձել է վիճարկել ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հեղինակային իրավունքը, գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով հեղինակի փաստաբան Դմիտրի Կազանկերի խոսքերը։

Հաղորդվում է, որ Զակրիեւը դատարան է դիմել 20th Century Fox International-ի ռուսական ներկայացուցչության դեմ դեմ, որը ֆիլմը ներկայացրել է 2009թ․-ին։ Նա պնդում է, որ «Ավատար»-ում վերցվել են իր «Գաղտնի զենք» վեպի սյուժեն, որը համացանցում հրապարակվել է դեռ 2002թ․-ին, սյուժեի հիմնական գաղափարը, ինչպես նաեւ առանձին հատվածներ եւ երկխոսություններ։ Հայցվորը պահանջում է իրեն կինոժապավենի համահեղինակ ճանաչել, ինչպես նաեւ իր օգտին գանձել բարոյական վնասի փոխհատուցում՝ 10 մլն ռուբլի։

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը գրողի հայցը կսկսի քննել հունիսի 15-ին։ «Այնտեղ նախկինում հրաժարվել էին քննել մեր հայցը, բայց մենք այդ որոշումը բողոքարկել ենք Մոսկվայի քաղաքային դատարանում, եւ այժմ արդեն դատարանը կքննի այդ գործը»,- ասել է Կազացկերը։

Նա նշել է, որ հայցվորի ներկայացուցիչները կպնդեն, որ գործընթացին ներգրավվի անձամբ Ջեյմս Քեմերոնը։

Նախկինում Զակրիեւն արդեն երկու անգամ փորձել է հայց ներկայացնել՝ պահանջներ առաջադրելով ռեժիսորին։ 2015թ․-ին հայցը ներկայացվել է Ստավրոպոլի երկրամասի դատարան, 2019թ․-ին՝ Չեչնիայի, սակայն դրանք հրաժարվել են ընդունել։

 



© NEWS.am STYLE