«Երեւանյան նախաճաշ». Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

12:12   14 հունիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Երեւանյան նախաճաշ»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ, այդ թվում «Հայաստան», «Իմ տուն», «իմ ընտանիք»։

 Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան, կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել էր․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:



© NEWS.am STYLE