«Մի ջինջ, կապույտ, արեւային օր Գյումրիում». Էվա Խաչատրյան

22:49   14 հունիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էվան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի շապիկի ու վերնաշապիկի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկ է ընտրել, արձակել գանգուր մազերը։ «Մի ջինջ, կապույտ, արեւային օր Գյումրիում»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Էվան հավաքել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հագուստը համադրել էր բեժ գույնի բարձրակրունկների հետ, կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց։ «Հավաքիր գեղեցիկ պահերը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE