«Մինչ չսիրես հայելում երեւացող կնոջը…». Սիլվի Բարկովայի վառ կերպարը

10:41   15 հունիսի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նու լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր հագուստ է կրում։ Սիլվին արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ «Մինչ չսիրես հայելում երեւացող կնոջը, բարդ ժամանակներ ես ունենալու՝ համոզելով մյուսներին, որ նա արժանի է։ Հասկացիր, որ դու ուժեղ ես, ամբողջական ու արժանի»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադարված կադրերում Սիլվին ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու վառ դիմահարդարում էր նախընտրել։ Մեկնաբանություններում դերասանուհին խոսել էր Ջրհոս կանանց բնավորության մասին։ «Ջրհոս կինը նման է թիթեռի, նա նստում է բոլոր ծաղիկների վրա, բայց չի պատկանում ոչ մեկին։ Նա, իսկապես, սիրում է իր ազատություննն առավել, քան որեւէ բան աշխարհում եւ եթե պատրաստ եք հարգել սա ու ընդունել, նա քեզ առավել շատ կսիրի։ Եթե ցանկանում եք, որ նա սիրի ձեզ, հավատարիմ ու ազնիվ եղեք, այդ թվում ինքներդ ձեր հանդեպ։ Պետք չէ հետեւել նրա կանոններին։ Նա հարգում է ձեր ազատությունն այնքան, որքան դուք հանդուրժում եք նրա ինքնավարությունը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE