Վստահ ու հաջողակ կնոջ երեք հատկանիշ՝ ըստ Անահիտ Սիմոնյանի

23:16   14 հունիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել ու մեկնաբանություններում կիսվել իր մտքերով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կաշվե տաբատ է կրում, բաց գույնի բլուզ եւ սեւ երկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու վառ շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը ներկայացրել է վստահ ու հաջողակ կնոջ երեք հատկանիշ․ «Սեր ինքդ քո նկատմամբ։ Վստահություն։ Կանացիություն։ Հիշեք ու զարգացրեք հենց այս հատկությունները, թանկագիններս»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտ Սիմոնյանը խոսել էր երաժշտական  նորությունների մասին․ «Ունեմ նոր երգեր, փակագծերը դեռեւս չեմ բացի, բայց շուտով դրանք էլ կներկայացնեմ իմ հանդիսատեսին: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ երգը կունենա տեսահոլովակ, բայց պարբերաբար ինձանից կտեսնեք նորություններ»: Օրեր առաջ երկար դադարից հետո Անահիտը նոր տեսահոլովակ է ներկայացրել։



© NEWS.am STYLE