78-ամյա Հարիսոն Ֆորդն ակտիվորեն մարզվում է հանուն դերի «Ինդիանա Ջոնս» ֆիլմում

14:56   14 հունիսի, 2021

Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդն «Ինդիանա Ջոնս 5» ֆիլմի նկարահանումների ընդմիջումների ընթացքում ակտիվորեն մարզվում է. նկարահանումներն անց են կացվում Անգլիայի տարածքում։ Դերասանի շրջապատի խոսքով՝ նրա ամենօրյա ռեժիմի մաս է կազվում հեծանվի վարում 64 կիլոմետր։

Հուլիսին Ֆորդը կդառնա 79 տարեկան, սակայն նա ամեն օր հեծանվով 40 մղոն է անցնում, շատ է քայլում ու հավելումներով բատոններ է ուտում, որոնք էնեգիա են հաղորդում։ Վեց ժամ քնելուց հետո դերասանը նկարահանման հրապարակ է գնում, ուր 11 ժամ է անցկացնում։

«Դա անհավանական է։ Կարծես թե, նա շատ խիստ գրաֆիկով է ապրում։ Նրա միջոցով կարելի է ճշգտրել ժամացույցը․ ամեն օր նա նույն ժամին անում է նույն գործողությունները։ Նրա ռեժիմը խիստ կարգավորված է՝ արթնանալ, ճաշ, երկար ժամանակ հեծանվի վարում, հետո նա ժամը վեցից նկարահանման հրապարակում է։ Նա հյուրանոց վերադառնում է մոտավորապես առավոտյան հինգին։ Այդ ֆիզիակական վարժություններն ու ռեժիմը կարող էին խատիժ լինել նրանից երկու անգամ երիտասարդն մարդու համար։ Սա իսկական նվիրում է»,- հայտնել է The Mirror-ի ինսայդերը։

Անկախ Ֆորդի հիանալի մարզավիճակից, նկարահանման հրապարակում երիտասարդ կասկադյորի են նկատել։ Ըստ լուրերից մեկը՝ սյուժեն պատմում է այն մասին, որ հնագետ Ջոնսը կգտնի լեգենդար երիտասարդության շատրվանը։ Եթե հերոսը ժամանակը ետ տա, գուցե Ֆորդին փոխարինեն հնագետի երիտասարդ տարբերակով։

«Հարիսոնի գլխավոր կանոնն այն է, որ նա կարող է նկարահանումների ընթացքում փոխել սյուժետային ցանկացած գիծ։ Նա այդ շոուի աստղն է, եւ շատ կարեւոր է, որ սցենարը ճիշտ լինի։ Եվ մեկ առաջնահերթություն՝ հավաստաիանալ, որ նա չի տուժի, ինչպես 2014թ․-ին («Աստղային պատերազամների նկահարանումների ընթացքում Ֆորդը վնասել է ծունկը»), ինչպես նաեւ տեսարաններ ստեղծել, որոնցում նա կկարողանա կատարել սեփական հնարքներից գոնե մի քանիսը»,- հավելել է ինսայդերը։

 



© NEWS.am STYLE