«Երբեք չմոռանաք, որ ցանկացած խնդիր ունի լուծում». Լիլիթ Մուրադյանի ամառային կերպարը

20:41   15 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Լիլիթն այն համադրել է բեժ գույնի կոշիկների հետ։ Հաղորդավարուհու մազերն արձակված են, նա վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, ոճային պայուսակ։ «Երբեք չմոռանաք, որ ցանկացած խնդիր ունի լուծում, ցանկացած իրավիճակից կա ելք, եւ դուք միայնակ չեք, մենք բոլորս ունենում ենք միանման խնդիրներ... ամեն ինչ ժամանակավոր է, ամեն բան անցողիկ է... վերցրեք պահը եւ դարձրեք այն ձերը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ջերմ գրկել էր ամիսներ առաջ լույս աշխարհ եկած որդուն։ Հաղորդավարուհին կրում էր գունավոր վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Լիլիթի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ոճային աքսեսուարը։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը գրել էր․ «Միքայելը մեծ մարդու հայացք ունի, պատահական չէ...»։



© NEWS.am STYLE