Արքայազն Հարին որոշել է ներողություն խնդրել ընտանիքից

16:49   14 հունիսի, 2021

Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ընթացքում թագավորական ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտությունների շարքից հետո արքայազն Հարին, կարծես թե, ընկրկել է։ Դուքսը ցանկանում է վերականգնել հարաբերությունները հարազատների հետ։

Daily Mail-ին հայտնի է դարձել, որ դստեր լույս աշխարհ գալուց հետո Հարին Քեյթ Միդլթոնին գաղտնի ուղերձ է ուղարկել, որը նվիրել է նորածին դստեր՝ Լիլիբեթ Դիանայի հանդեպ իր վերաբերմունքին։ Պարբերականի աղբյուրը նախընտրել է ուղերձի այլ մանրամասներ չհանրայնացնել։

Արքայազն Ուիլյամի կինը հայտնի է ներելու կարողությամբ եւ չի թաքցնում եղբայրներին հաշտեցնելու ցանկությունը։

Նրանց պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում հենց Քեյթն է փորձել կազմակերպել եղբայրների հանդիպումը, սակայն այ ժամանակ նրան հաջողվել հաջողակ խաղաղարար դառնալ, եւ Հարին ու Ուիլյամը հրաժարվել են խոսել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE