«Մեր կյանքի ամեն մի օրը պետք է դարձնենք անմոռանալի՝ այնսպիսին, որ այն դառնա հիշողություն ամբողջ կյանքի համար». Հասմիկ Խոջյանի տեսանյութը Գառնիից

16:12   14 հունիսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հոլովակ է հրապարակել, որն արվել է Գառնիում։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կապույտ զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Հասմիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Մեր կյանքի ամեն մի օրը պետք է դարձնենք անմոռանալի՝ այնսպիսին, որ այն դառնա հիշողություն ամբողջ կյանքի համար։ Պատկերացրեք, որ իսկապես մեր ամեն օրը լինի երջանիկ օրերի շարքից, այսինքն՝ մենք կարող ենք երջանիկ մասնիկներ «սարքել», հետո դրանք հավաքել և ընդհանուր պատկերը կլինի երանելի երջանիկ կյանքը (փազլի նման)։ Ամեն ինչ կախված է միայն մեզնից․ ինքներս ենք մեզ երջանկացնողն ու դժբախտացնողը։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպիսի կյանքով ապրի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ընտրյալի հետ։ Հասմիկն ու նրա սիրելին ջերմ գրկախառնված էին։ Դերասանուհին առօրյա կերպարում էր․ կրում էր ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նրա երկրպագուները բազում դրական խոսքեր էին հղել զույգին։



© NEWS.am STYLE