«Դոմ 2»-ի նախկին մասնակից Նիկիտա Ումանսկին միկրոկաթվածով հայտնվել է հիվանդանոցում

17:01   14 հունիսի, 2021

«Դոմ 2»-ի աստղ Նիկիա Ուամսնկին որդու մկրտությունից հետո միկրոկաթվածով հայտնվել է հիվանդանոցում։ Սկանդալային հեռուստանախագծի նախկին մասնակիցն իր վիճակի մասին հայտնել է Instagram-յան էջում։

Ումանսկին սոցիալական ցանցում հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ շտապ հոսպիտալացվել է։ «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը որդու՝ Ադրիանի մկրտության ընթացքում, որն անց է կացվել Ստավրոպոլում, իրեն վատ է զգացել։ Ումանսկու խոսքով՝ գլուխը մի քանի օր սարսափելի ցավել է։ Բացի այդ՝ նա նկատել է, որ չի կարողանում ոչինչ կարդալ։

View this post on Instagram

A post shared by Никита Уманский (@nikita.umansky)

Ումանսկին նախ կարեւություն չի տվել սխտանշաններին։ Նա ցավազրկող է խմել, որը ժամանակավորապես խլացրել է գլխացավը։ Սակայն Մոսկա գալուց հետո նախագծի նախկին մասնակցի վիճակը սկսել է վատանալ։ Ումանսկին դիմել է բժշկական օգնության, բժիշկները նրան ՄՌՏ հետազոտության են ուղարկել, որն էլ բացահայտել է միկրոկաթվածը։

«Միկոկաթվածն առաջին հերթին կարող է կապված լինել նյարդերի հետ։ Ազդում է նաեւ կենսակերպը, այսինքն՝ սպառնալիքի տակ են ծխող եւ ակլոկոհոլը չարաշահող մարդիկ»,- պարզաբանել է Ումանսկին։

«Դոմ 2»-ի աստղն այժմ հիվանդանոցում է։ Ումանսկու խոսքով՝ ինքն իրեն ավելի լավ է զգում, սակայն բժիշկներն առայժմ չեն շտապում նրան տուն ուղարկել։ Նա խոստովանել է, որ այս դեպքն իրեն ստիպել է ավելի լուրջ վերաբերել առողջությանը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE