Քսենիա Սոբչակը կտրուկ պատասխանել է Բարդոյին, որը զայրացել է Գլյուկոզայի հոբելյանին բարձրացած սկանդալի պատճառով

19:31   14 հունիսի, 2021

Ռուս դերասանուհի Նատալյա Բարդոն մասնակցել է երգչուհի Գլյուկոզայի ծննդյան տոնին։ Նա, սակայն, երեկոն շուտ է լքել։ Դերասանուհին սոցիալական ցանցերում հայտնել է, թե ինչու է շուտ հեռացել եւ ինչից է վիրավորվել։ 

Նախօրերին երգչուհի Գլյուկոզան մեծ շուքով նշել է իր 35-ամյակը, որի ընթացքում հավաքվել էին ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Սակայն ժամանակ առ ժամանակ նրանց ստիպել են արտասվել։ Բեմում Սոբչակն ու Միխայիլ Շացը, որոնք հանդես էին գալիս որպես հաղորդավարներ, որոշել են հյուրերի համար կատակներ անել հոբելյարի մասին։ Քսենիան հայտարարել է, որ Գլյուկոզան նկարահանվել է Բարդոյի ամուսնու՝ Մարիուս Վայսբերգի «Թեթեւաբարո տատիկը» ֆիլմում, որը, նրա կարծիքով, ցուցադրում է ռուսական կինեմատոգրաֆիայի տապալումը։

Նատալյային վիրավորել են Սոբչակի ու Շացի խոսքերը։ Instagram-յան էջում դերասանուհին հետեւորդներին հայտնել է, որ հաղորդավարները ծաղրել են ամուսնու ֆիլմերն ու ոչ մի բարի խոսք չեն ասել։ Դերասանուհին նշել է, որ սիրում է սեւ հումոր, սակայն այդպիսի բառեր հարկավոր է ասել մարդու ներկայությամբ, որպեսզի նա պատասխանելու հնարավորություն ունենա, գրում է StarHit-ը։ 

View this post on Instagram

A post shared by Наталья Бардо (@bardonata)

«Ինձ համար շատ ցավոտ էր, որ Քսյուշա Սոբչկան ու Միշա Շացը չեն կարողացել բաց թողնել Մարիուսի մասին կատակելու հնարավորությունը»,- ասել է աստղը։

Ավելի ուշ Քսենիան պատասխանել է նրան՝ հայտարարել, որ աստղերը չեն կարողանում կատակել իրենց մաասին։ «Գրողը տանի, ծիծաղեք ինքներդ ձեզ վրա, որքան կարելի է շրջել խալացի դեմքով»,- Telegram-ի իր «Кровавая барыня» ալիքում հայտարարել է Սոբչակը։

Վայսբերգն, ի դեպ, այս պահին աշխատում է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռեմեյքի վրա։



© NEWS.am STYLE