Եվգենի Պետրոսյանը ելույթ է ունենում «Twitter»-ից վերցրած կատակներով

20:39   14 հունիսի, 2021

Հումորիստ Եվգենի Պետրոսյանին «բռանցրել» են պլագիատի դիմելիս․ կատակերգուն վերջերս ելույթներից մեկի ընթացքում բեմից կարդացել է կատակը, որը «Twitter» սոցիալական ցանցում տարածում է գտել Բելառուսում  Ryanair-ի օդանավի հետ կապված միջադեպից հետո։ Տեսանյութը հրապարակել է Telegram-յան «Двач» ալիքը։

«Ռուսաստանից Վրաստան չի կարելի, միայն Ստամբուլով։ Եվ Կիեւ չի կարելի։ Միայն Ստամբուլով եւ Մինսկով։ Բայց հիմա չի կարելի Ստամբուլ, իսկ Մինսկ կարելի է։ Բայց Մինսկից ոչ մի տեղ չի կարելի։ Մեզ չի կարելի նաեւ Ուկարինայի, հիմա նաեւ՝ Բելառուսի օդային տարածքով։ Հավանաբար, կարելի է Ռիգայով, բայց Ռիգա չի կարելի»,- դեռ մայիսի 24-ին Twitter-ի ր էջում գրել է Իլյա Կրասիլշիկը։ Հենց սա էլ հանդիսատեսին պատմել է Պետրոսյանը՝ հավանաբար հույս ունենալով, որ իր թիրախային լսարանի շարքում Twitter-ի օգտատերեր չկան։

Կատակը հատկապես հայտնի է դարձել, երբ Մինսկում ստիպողական վայրէջ է կատարել «Ryanair» ընկերության ինքնաթիռը պայթյունի մասին հաղորդագրության հետեւանքով, որն, իբրեւ, ստացել են բելառուսական ուժայինները։ Երբ ինքնաթիռը վայրէջ է կատարել, զննությունից հետո պայթուցիկ չեն հայտնաբերել։ Սակայն ձերբակալվել է երկու մարդ՝ Բելառուսի քաղաքացի Ռոման Պրոտասեւիչը, որը NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրն է եւ նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգան։

 



© NEWS.am STYLE