«Գեղեցիկ զույգ». Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

23:45   15 հունիսի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր են ուղղել․ «Ամենահայկական զույգը», «գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ դերասանուհին շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը՝ գրելով․ «Իմ կես, օրհնված լինի ծնունդդ, թող մեր բոլոր բարի նպատակները կատարվեն Աստծո կամոք ու օգնությամբ: Եվ թող, որ քո սրտի ամենանվիրական երազանքը, որը վերափոխեցիր նպատակի կատարվի եւ Հայքը վերադառնա Հայերին»։



© NEWS.am STYLE