Եղիսաբեթ Երկրորդին առաջին անգամ ցույց են տվել ծոռանը․ թագուհու արձագանքն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դստերը

10:11   15 հունիսի, 2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել է ծոռանը։ Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրը՝ Լիլիբեթ Դիանան, ծնվել է մի քանի շաբաթ առաջ։

Երեխան դեռ փոքրիկ է, սակայն նրա շուրջ արդեն բավական շատ ինտրիգներ են պտտվում․ որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, որ թագուհին առհասարակ չգիտեր, որ ծոռանն իր պատվին են անվանելու։

View this post on Instagram

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal)

Օրերս հայտնի է դարձել, որ Ձերդ Գերազանցությունն առաջին անգամ տեսել է Լիլիբեթին։ Աստղային ծնողները ստիպված չեն եղել այդ նպատակով Լոնդոն մեկնել. նրանք շտապել են նորածնին տատիկին ցույց տալ Instagram-ով։

Եղիսաբեթը հիացած է եղել փոքրիկի գեղեցկությամբ, հայտնում է The Mirror-ը։ «Հարին ու Մեգանը շատ հուզված էին, քանի որ շտապում էին նորածնին ցույց տալ Եղիսաբեթին»,- հայտնում է ինսայդերը։

View this post on Instagram

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal)

Շուտով Հարին պետք է Մեծ Բրիտանիա մեկնի՝ բացելու մորը՝ արքայադուստր Դիանային նվիրված արձանը։ Չի բացառվում, որ նրա հետ կմեկնեն Մեգանն ու դուստրը, քանի որ թագավորական ընտանիքի մյուս անդամները դեռ չեն տեսել Լիլիբեթին։

Աղբյուրը՝ Popcornnews



© NEWS.am STYLE