«Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞». Սարգիս Գրիգորյան

20:13   14 հունիսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակին։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում արված հրապարակումը դերասանը վերնագրել է «Քանի դեռ ուշ չէ»։ Դերասանը հայերին խնդրել է մտածել, ընտրելուց առաջ մի լավ մտածել: Նրա խոսքով՝ աա մեր վերջին հնարավորությունն է գուցե՝ պետություն կառուցելու, արժանապատվությունը վերականգնելու եւ իրար նորից հարգելու:

«Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:

Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ:

Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամաչել խոնարհվում տղերքի շիրիմներին:

Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժանսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնելով թե բարևիդ ինչ պատասխան են տալիս նույն քեզ ընտրողները:

Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգամ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սարսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:

Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք ազգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստամոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հարստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:

Հիանում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած:Մտածում եմ, իսկ գուցե թշնամին քեզ համար մենք ենք:

Սարսափում եմ, քո «հաղթանակներից», որ դեպի մայրամուտ կտանեն էս մի բուռ շիվարած ու քո ձեռքը խելագարության ու մոլորության սարդոստայնը ընկած ազգին:

Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞...

Հ.Գ. Ես աղոթում եմ ու ամեն օր աստծուն խնդրում, որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար: Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխալն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատագրական չի դարձել վաղվա օրը»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)



© NEWS.am STYLE