«Բաղադրատոմսեր, որոնց պատրաստումից հետո հնարավոր չէ չսիրահարվել հայկական խոհանոցին». ռուսական ալիքի եթերում նոր նախագիծ է մեկնարկում

22:59   14 հունիսի, 2021

Ռուսական «Кухня ТВ» հեռուստաալիքով այսօր նոր նախագիծ է մեկնարկում, որը կպատմի հայկական վառ, բուրավետ խոհանոցի մասին։ Հաղորդումը ստացել է «Кухня с акцентом» անվանումը։

Ռեստորատոր, խոհարար, հեռուստահաղորդավարուհի Գայանե Բրեիովան կսովորեցնի համադրել հայկական ազգային ճաշատեսակների բազմադարյա ավանդույթներն ու ժամանակակից միտումները։

Հեռուստաալիքի կայքում նշվում է, որ հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Եվրոպայում եւ Անդրկովկասում։ Հաղորդման շրջանակներում կներկայացվեն 30 հեղինակային բաղադրատոմսեր, «որոնց պատրաստումից հետո հնարավոր չէ չսիրահարվել հայկական խոհանոցին»։

Գլխավոր լուսանկարը՝ «Кухня ТВ»



© NEWS.am STYLE