Դավիթ Մանուկյանը քննադատել է Դմիտրի Գուբերնիեւին, որն ուղիղ եթերում Բուզովային ստիպել է արտասվել

23:46   14 հունիսի, 2021

Հայտնի մեկնաբան Դմիտրի Գուբերնիեւը հայտնի հաղորդման եթերում Օլգա Բուզովային ստիպել է արտասվել։ Նա ակնարկել է երգչուհու՝ ալկոհոլից կախվածության լուրերի մասին։ 

«Մարդը, տղամարդ ինձ վիրավորում է արդեն այսքան տարի։ Ես այստեղ եմ Ռուսաստանի հավաքականին աջակցելու համար։ Կոնյա՞կ։ Ձեզ ցույց տա՞մ կազմվածքս։ Ծաղրո՞ւմ եք։ Ես չեմ խմում, ինձ չի կարելի։ Հիմա բուժվում եմ, բարդագույն վիրահատության եմ ենթարկվել։ Այլեւս երբեք չեմ գա այստեղ։ Դմիտրի Գուբերնիեւ, ինձ համար դուք ցածր եք ու տղամարդ չեք։ Ես ցանկանում էի խոսել մարզիկների ու ֆուտբոլի մասին։ Դուք հինգ տարի է՝ մեկնաբանություններում ինձ անձնական վիրավորանք եք հասցնում։ Գրչակի նման։ Եկեք ու այդ ամենը ասեք՝ ինձ նայելով»,- նշել է Բուզովան։

«Մարդը, որն օգնության կարիք ունի, մշտապես կարող է այն ստանալ ինձանից։ Պարզապես իմաց տվեք։ Ինձ համար միեւնույն չէ նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնք հեռացել են իմ կյանքից։ Իսկ դուք, Գուբերնիեւ, պետք է նրբազգացություն սովորեք։ Նողկալի արարք է։ Խղճում եմ ձեզ»,- Stories բաժնում գրել է Մանուկյանը։

Դավան եւ Բուզովան բաժանվել են Նոր տարուց հետո, որը դիմավորել են Մալդիվենորում։ Երգչուհին նրան մեղադրել է բռնության եւ դավաճանությունների համար, սակայն ռեփերը չի մեկնաբանել այդ հայտարարությունները։

 

 



© NEWS.am STYLE