«Երբ ծնվեց Վահանը». Եվգենի Պետրոսյանի կինը խոսել է որդու պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասին

11:27   15 հունիսի, 2021

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան,  «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում խոսել է պատվաստումների մասին։ 

Երիտասարդ մայրիկը չի կիսում պատվաստումների նկատմամբ քննադատական վերաբերմունքը, որն այսօր նորաձեւ է, ինչպես նաեւ հրաժարվելը պատաստումից։ Վահանին, ըստ օրացույցի, կատարում են բոլոր անհրաժեշտ ներարկումները։ Բրուխունովան այդ մոտեցումը խելամիտ է համարում։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

«Երբ ծնվեց Վահանը, ես նույնիսկ միտք չունեի, որ նա չի պատվաստելու։ Հիշում եմ՝ մանկաբույժը անհանգստությամբ ասաց․ իսկ ի՞նչ պատվաստումներ ենք կատարելու։ Ես առանց տատանվելու պատասխանեցի՝ բոլորը։ Լավ եմ հասկանում, որ դա ներդրում է իմ երեխայի առողջության համար եւ չեմ ցանկանում նրա առողջությունը վտանգի ենթարկել՝ հաճույք պատճառելու համար պսեւդոգիտելիքներին»,- Instagram-ում նշել է Եվգենի Պետրոսյանի կինը։

Տատյանան հիշեցրել է, որ իր սերնդի մարդիկ մանուկ հասակում պատվաստվել են առանց վախերի եւ այժմ առողջ սերունդ են լույս աշխարհ բերում։ «Խորհրդային միությունում պատվաստում էին «առանց տարբերակների», եւ հարկավոր է ասել, որ մեր սերունդը ոչ միայն մուտանտների չի վերածվել (ինչպես հիմա նորաձեւ է բղավել յուրաքանչյուր հանրայրին էջից), այլեւ բավական ամուր է, մտածող եւ առողջ սերունդ է լույս աշխարհ բերում»,- եզրափակել է Բրուխունովան։

 



© NEWS.am STYLE