Քրիստինա Ասմուսը մեկնաբանել է «Չիկի» սերիալի աստղի հետ սիրավեպի մասին լուրերը

14:31   15 հունիսի, 2021

Համացանցում որոշ ժամանակ առաջ լուրեր էին տարածվել, որ Քրիստինա Ասմուսը հանդիպում է «Չիկի» սերիալի աստղ Սերգեյ Գիլեւի հետ։ Զույգն այդ առնչությամբ պաշտոնական հայտարարություն է արել։

Պարզվում է՝ Քրիստինան եւ Սերգեյը նկարահանվում են նույն նախագծում։ Նրանք սիրահար զույգի են մարմնավորում, սակայն հարաբերություններ չունեն։

View this post on Instagram

A post shared by Asmus Kristina (@asmuskristina)

Քրիսինա Ասմուսը նախորդ տարի բաժանվել է ամուսնուց՝ Գարիկ Խարմալովից։ Զույգը միասին էր ութ տարի եւ մեծացնում է դստերը՝ Նաստյանին։ Ամուսինների բաժանման պատճառը հայտնի չէ մինչ այսօր։ Վարկածներ կային, որ հենց Քրիստինան է ամուսնալուծության նախաձեռնողը, իսկ Խարլամովն արել է ամեն ինչ՝ հարաբերությունները պահպանելու համար։ Սակայն այժմ տեղեկատվություն կա նաեւ, որ Գարիկն ու Քրիստինան բաժավել են, քանի որ Խարլամովը սիրավեպ է սկսել դերասանուհի Եկատերինա Կովալչուկի հետ։ Զույգը մինչ այժմ չի հաստատել հարաբերությունները, սակայն հացրել է համատեղ հանգիստ անցկացնել։ Նրանք Սոչիում վայելել են միմյանց ներկայությունը, միեւնույն վայրերից լուսանկարներ հրապարակել։  

 Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE