«Ատում եմ, երբ բոլորը հարձակվում են մեկի վրա». Գուբերնիեւի հետ սկանդալից հետո Դիմա Բիլանը պաշտպանել է Բուզովային

13:44   15 հունիսի, 2021

Երաժիշտ Դիմա Բիլանն Instagram-ում պաշտպանել է երգչուհի Օլգա Բուզովային «Матч ТВ»-ի սկանդալային եթերից հետո։ Նա հայտարարել է, որ վերջին շրջանում որոշ մարդիկ սկսել են մոռանալ, որ մարդ են եւ ոչ թե կենդանի։

«Ատում եմ, երբ բոլորը հարձակվում են մեկի վրա։ Դա ստորություն է։ Նա միայնակ է բոլորի դեմ։ Եվ կարեւոր չէ, թե ինչ երաժշտություն ես դու կատարում, ճաշակները նուրբ հարց են, բայց դու քարոզում ես անձնային աճը, դա գլխավորն է»,- նշել է նա։

Դիմա Բիլանը նշել է, որ շատերն են նշում, թե Բուզովայի պատմությունը դատարակ է եւ ուռճացրած։ Նա այդ կարծիքին չէ։ Երգիչն ամեն օր դառնում է հեռուստահաղորդավարուհու ավելի մեծ երկրպագուն։ Նրա խոսքով՝ Բուզովան, ի տարբերությունը որոշ «սուրբ մարդկանց», մարդ է մնում։ Նա ընկերուհուն այս պայքարում ուժ է մաղթել։  

View this post on Instagram

A post shared by Dima Bilan (@bilanofficial)

Բուզովան արձագանքել է Բիլանին․ «Դիմա, շուրջբորոլն այնքան կեղտ է ու ատելություն, բայց մենք Այծեղջյուրներ են, կհաղթահարենք ամենն ու բոլորին։ Շնորհակալ եմ, իմ ընկեր, սիրո ու աջակցության համար»,- նշել է նա։

Վերջերս Բուզովան դարձել է «Матч ТВ»-ի հաղորդման հյուրը։ Մեկնաբան Դմիտրի Գուբերնիեւը նրան հարցրել է՝ արդյոք երգչուհին շարունակում է առավոտյան կոնյակ խմել։ Հեռուստահաղորդավարուհին ու սկսնակ դերասանուհին հարցից հետո արտասվել է։

Լուսանկարները՝ Facebook/Instagram



© NEWS.am STYLE