Ամառային. Արմինկայի լուսանկարը

11:55   15 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կապույտ գույնի շապիկ է կրում։ Արմինկան արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր սեւ տոպ, վառ երանգի տաբատ։ Նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին բարի լույս էր մաղթել իր հետեւորդներին։



© NEWS.am STYLE