13:14 15 հունիսի, 2021Երգչուհի էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Էմմին արձակել է մազերը, նախընտրել է վառ շպար․ շուրթերը ներկված են կարմիրով։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ», «հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Գառնիում։ Երգչուհին առօրյա կերպարում էր․ նա կրում էր սեւ բլուզ եւ վերնազգեստ, ջինսե տաբատ։ Էմմիի ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։