«Դրախտն այստեղ է». Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարը

14:59   15 հունիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին երկարափեշ զգեստ է կրում, որը բաց է ուսերի ու մեջքի հատվածում։ Արփին այն համադրել է բաց գունյի բարձրակրունկների հետ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ «Դրախտն այստեղ է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արփին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ էր կրում։ Արփին արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Պատրաստ թռիչքի»,- հրապարակումը մակագրել էր Արփին։ Նա ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ կարճ ժամանակով ԱՄՆ էր մեկնել, ինչի մասին զույգը հայտնել էր սոցիալական ցանցում։



© NEWS.am STYLE