«Շնորհակալություն, որ աջակցում ես ֆուտբոլին ու թատրոնին». Գուբերնիեւը ներողություն է խնդրել Բուզովայից

12:28   15 հունիսի, 2021

Մեկնաբան եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Գուբերնիեւը ներողություն է խնդրել է Օլգա Բուզովայից ուղիղ եթերից հետո, որի ընթացքում երգչուհուն ստիպել է արտասվել ու պարզաբանել է իր վարքագիծը։

Բուզովայի եւ Գուբերնիեւի միջեւ վեճը տեղի էր ունեցել «Матч ТВ» հեռուստաալիքի ուղիղ եթերում, ուր երգչուհին գնացել էր աջակցելու Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի հավաքականին բելգիացիների դեմ ձախողված ելույթից հետո։ Մեկնաբանը հետաքրքրվել է՝ արդյոք երգչուհին առավոտյան կոնյակ օգտագործում է՝ մեջբերելով Կարլսոնին Աստրիդ Լինդգրենի գրքից։

«Կոնյա՞կ։ Ձեզ ցույց տա՞մ կազմվածքս։ Ծաղրո՞ւմ եք։ Ես չեմ խմում, ինձ չի կարելի։ Հիմա բուժվում եմ, բարդագույն վիրահատության եմ ենթարկվել»,- արադարցել էր հեռուստահաղորդավարուհին՝ արտասվելով ու հաղորդավարին մեղադրելով բռիության համար։

«ես նպատակ չեմ ունեցել վիրավորել Բուզովային։ Եթե վիրավորել եմ․․․ Օլյա, ներեք ինձ։ Հարցեր եմ հնչեցրել թատրոնի ու ֆուտբոլի մասին եւ հույս եմ ունեցել նրանից զուգահեռներ լսել։ Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական լեգենդար թատրոնը մշտապես ֆուտբոլի կողքին է եղել։ Հույսս Բուզովայի հեգնանքն էր, եւ ես չէի սպասում, որ Կարլսոնի եւ Ֆրեկեն Բոկի մասին անմեղ հարցը մեր եթերի հյուրին ստիպի արտասվել»,- Telegram-ի իր ալիքում գրել է նա։

«Օլյա, մի նեղացիր, դու տոկունորեն դիմացել ես եթերում։ Շնորհակալություն, որ աջակցում ես ֆուտբոլին ու թատրոնին»,- հավելել է Գուբերնիեը։ Անկախ վիճակից՝ երգչուհին չի լքել ստուդիան։ Նա շարունակել է պատասխանել հարցերին եւ ռուս ֆուտբոլիստներին աջակցության խոսքեր է ասել։  

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «РЕН ТВ»-ի հետ զրույցում հանդես է եկել ի պաշտպանություն Օլգա Բուզովայի՝ նշելով, սակայն, որ նա գիտեր, թե ինչի է գնում, երբ գնացել է Գուբերնիեւի եթերին։  

 



© NEWS.am STYLE