«Գեղեցիկ ընտանիք». Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու ու դստեր հետ

15:43   15 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լուսինեն պատկերված է ամուսնու ու դստեր հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արիանայի ձեռքում դաշտային ծաղիկների փունջ է։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ ընտանիք»։

Օրերս հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ոճային հագուստ էր կրում՝ հեծանվային շորտ, լայն բլուզ։ Լուսինե Թովմասյանը հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Լուսինեն հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE