Մաքսիմի համերգային տնօրենը պատմել է երգչուհու հիվանդության մասին

15:08   15 հունիսի, 2021

Երգչուհի Մաքսիմի համերգային տնօրենը՝ Մարգարիտա Սոկոլովան, պարզաբանել է նրա տարօրինակ պահվածքը Կազանում համերգի ընթացքում։ Շոուն նվիրված էր Ռուսաստանի օրվան։ 

Կազանի որոշ բնակիչների, որոնք ներկա են եղել Մարինա Աբրոսիմովանի համերգին, որն առավել հայտնի է Մաքսիմ բեմական կեղծանվամբ, թվացել է, որ ելույթի ընթացքում աստղը տարօրինակ պահվածք է դրսեւորել։ Մարդիկ կարծել են, թե երգչուհին հանրության առաջ ելույթ է ունեցել ոչ սթափ վիճակում․ իբրեւ հազիվ է կանգնել ոտքի վրա, իսկ բեմից հեռանալիս նրան օգնել են անվտանգության աշխատակիցները։

View this post on Instagram

A post shared by Марина Максимова (@maksimartist)

 «Նա հիմա հիվանդ է, COVID-ի թեստ է հանձնել։ Սպասում ենք արդյունքներին»,- «360»-ին տված հարցազրույցում հայտնել է Սոկոլովան։

Մարգարիտա Սոկոլովան նաեւ հայտնել է, որ Մաքսին իրեն վատ է զգացել դեռ համերգի սկսվելուց առաջ։ Ավելի ուշ վատացել է նաեւ արտիստի համերգային տնօրենի ինքնազգացողությունը։ Նա եւս մտադիր է կորոնավիրուսի թեստ հանձնել։



© NEWS.am STYLE