Հրապարակվել է Ռիզ Ուիզերսփունի եւ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առավոտյան շոուի» երկրորդ եթերաշրջանի թիզերը

19:39   15 հունիսի, 2021

Apple TV+-ն ներկայացրել է Ռիզ Ուիզերսփունի եւ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առավոտյան շոուի» (The Morning Show) երկրորդ եթերաշրջանի թիզերը։ Նախագծի երկրորդ եթերաշրջանի սյուժեն կներկայացնի երկու հեռուստահաղորդավարուհիների պատմությունը, որոնք դիմակայում են այն հեռուստաընկերության ղեկավարությանը, որտեղ աշխատում են։

«Առավոտյան շոուի» երկրորդ եթերաշրջանի թողարկումը ծրագրված է սեպտեմբերի 17-ին։

Էնիսթոնն ու Ուիզերսփունը միասին աշխատել են ոչ միայն «Առավոտյան շոուի» շրջանակներում։

 



© NEWS.am STYLE