15-ամյա դադարից հետո «Spice Girls»-ը նոր երգ է թողարկում

18:19   15 հունիսի, 2021

Բրիտանական «Spice Girls» խումբը նոր երգ կներկայացնի՝ «Feed Your Love», որը կդառնա նրանց առաջին աշխատանքը 15 տարվա լռությունից հետո։ Մասնակիցները կհավաքվեն «Wannabe» երգի թողարկման 25-ամյаկի առիթով․ խումբը հայտնի դարձаж հենց այդ երգով, հայտնում է Daily Mail-ը։

Երգը չի կարելի բոլորովին նոր անվանել, դրա մի հատված համացանցում հրապարակվել է դեռ 2016թ․-ին, իսկ առաջին անգամ ձայնագրվել է 2000-ականներին։ Սակայն այժմ ծրագրվում է դրա պաշտոնական թողարկումը, որի ձայնագրմանը կմասնակցի Բեքհեմը։ Պարբերականի հաղորդմամբ՝ կոմպոզիցիան ավելի վաղ չէին թողարկում, քանի որ այն այնքան էլ չէր համապատասխանում աղջիկների խմբի կերպարին։

«Spice Girls»-ի հոբելյանի առիթով ծրագրվում է թողարկել խմբի մինի ալբոմը՝ Wannabe25, այն վաճառքում կհայտնվի արդեն հաջոդ ամիս։ «Wannabe» երգը, որի պատվին անվանվում է ալբոմը, դարձել է 1996թ․-ի հիթ, այլեւ խմբի ամենավաճառվող երգը, այցեքարտը։

Բացի նոր երգից՝ խումբը կսկսի նաեւ #IAmASpiceGirl արշավը եւ իր երկրպագուների կհրավիրի կիսվել իրենց մասին տպավորություններով, որոնք կներակացվեն «Spice Girls»-ի կայքում եւ սոցիալական ցանցերում։

Ըստ Popcornnews-ի նյութերի



© NEWS.am STYLE