Ալյոնա Վոդոնաեւային կրկին հոսպիտալացրել են

16:02   15 հունիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւային կրկին հոսպիտալացրել են։ «Դոմ 2»-ի աստղը վերջին մի քանի օրերն ընկերուհու՝ Օլգա Յուկուբովիչի հետ անցկացրել է Սանկտ Պետերբուրգում։ Աստղը ճամփորդության կադրերը հրապարակում էր Instagram-յան էջում։

Սակայն հանգստի ընթացքում նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, եւ նա կորցրել է գիտակցությունը։ Հյուրանոցի աշխատակիցներն օգնել են հեռուստահաղորդավարուհուն համար տեղափոխել եւ շտապօգնություն հրավիրել: Նրանք ստիպված են եղել 40 րոպե սպասել բուժանանձակազմին։ Առաջին անգամ հոսպիտալացվելուց հետո լրագրողն առանձնակի ուշադրություն է հատկացնում իշեմիկ եւ հեմոռագիկ կաթվածների ուսումնասիրությանը։ Նրա մոտ առկա ախտանշանները՝ ծանր շռնչառություն, խոսքի խանգարում, տենդ, վերջույթները ղեկավարելու անկարողություն, համապատասխանում էին այդ հիվանդությանը։

View this post on Instagram

A post shared by Alena Vodonaeva (@alenavodonaeva)

Երբ բժիշկները ժամանել են, Ալյոնա Վոնդոնաեւան իրեն էականորեն ավելի լավ է զգացել։ «Հյուրանոցի աշխատակիցն ու Օլյան ինձ համար են տեղափոխում, պառկեցնում անկողնում եւ շտապօգնություն հրավիրում։ Խոսքի խանգարում, ծանր շնչառություն, տենդ, ոտքերս ու ձեռքերս չեն ենթարկվում ինձ։ Շտապօգնությունը ժամանել է 40 րոպե անց։ Այդ պահին հավերժություն էր թվում»,- նշել է Ալյոնան։

Այժմ հաղորդավարուհին հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ։ Նրա խոսքով՝ ախտորոշվել է «տրանզիտոր իշեմիկ գրոհ»։

 



© NEWS.am STYLE