«Գահերի խաղ»-ից Դեյեներիսը պատմել է՝ որ տեսարանը կվերափոխվեր

23:11   15 հունիսի, 2021

Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» լեգենդար սերիալում խաղացել է Դեյեներիսի կերպարը, պատմել է, թե ինչ կփոխեր սերիալում եւ որ տեսարանը կվերանկարահաներ։

Քլարկը տվել է ազնիվ եւ միանգամայն ակնկալվող պատասխան:

Բնականաբար, դերասանուհուն չի գոհացրել սեփական մահը. երկրորդ գլխավոր հերոս Ջոն Սնոուն դանակահարել է Դեյեներիսին Երկաթե Գահին հասենլուց մի քանի քայլ առաջ, որի ուղին այդքան դժվար է եղել Դեյեներիսի համար։

Հենց սեփական մահվան տեսարանը կվերանկարահաներ Էմիլիա Քլարկը՝ սերիալի իր սեփական տարբերակում հենց նա պետք է հայտնվեր գահին։

Բացի Էմիլիա Քլարկից, իր կերպարի ճակատագրից դժգոհ է եւս մեկ դերասան՝ Շոն Բինը, որը սերիալում խաղացել է Նեդա Սթարկի դերը: Նա խոստովանել է, որ լքել է սերիալը այն բանից հետո, երբ մահացել է իր կերպարը, եւ չգիտի, թե ինչով է ավարտվել պատմությունը:

Աղբյուրը՝ РЕН-ТВ



© NEWS.am STYLE